Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Դ

Թագավորին պալատը.— Գեղեցիկ սրահ մը.— Խորը բաց պատուհան մը․— ուսկից ընդարձակ դաշտ մը և հորիզոնը կերևի.— Արևը դեռ նոր կը ծագի.— Խորը հոյակապ արձաններ.— Շահանդուխտ կողմնակի ննջասենյակեն դուրս կելնե:

Տ ե ս Ի լ Ա

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (մինակ)

Ահա արևը կը ծագի... բայց իր ճառագայթները չեն կրնար իմ սառած կուրծքիս թափանցել... Ի՜նչ գեղեցիկ են առավոտյան մրմունջները... Ավա՜ ղ որ չեն կրնար զիս օրորել․․. Սոխակին արցունքներն ալ բարդ մը սառ կավելցնեն կուրծքիս վրա․.. Ա՜հ, ո՜րչափ երջանիկ է այն, որ ազատ կը թռչի... մինչդեռ տերևի մը կամ բունի մը փետուրի տակ ազատ սիրտ ու ձայն կա, հոս անոք աղջիկ մը զորավորի մը երկաթե ձեռներուն ներքև կաշկանդված ու ճնշված է. սոխակը կուլա գիշերը, բայց շուտ մը արևը կը ծագի և կը տեսնե վարդը... Ո՞րն է թշվառին արևը, ե՞րբ պիտի տեսնեմ զքեզ, Հրաչյա՜ ...