Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Այս էջը հաստատված է

մը աղերսը... Կարծեմ շատ անգութ կր վարվիս։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ,֊ Ո՜վ թագավոր, սոխակը վանդակին մեջ չերգեր ու կը մեռնի, ավելի կընտրե թառիլ անտառին տերևներուն մեջ՝ քան թե թրթռալ վանդակին ոսկի թելերուն մեջ, չեն փակեր սոխակը՝ գիտնալով որ կը մեռնի, նա մի այն տերևի մը ապաստանած Է, իսկ ես սրտի մը, որ անշուշտ հիմա կուլա։

ԱՐՏԱՇԻՐ․— Եվ ո՞վ է այդ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ․— Հա՜յր մը... Գթությո՜ւն, տեր արքա, կը պաղատիմ... Թո'ղ զիս։

ԱՐՏԱՇԻՐ․— Բայց ես կը սիրեմ զքեզ, Շահանդուխտ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ․— Եվ հորս գրկացը մեջ, տեր արքա, ես ալ զքեզ։

ԱՐՏԱՇԻՐ.— Պիտի սիրես․․․ ուշ... Բայց ես հիմա կը մռնչեմ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Ա՜հ․․․ կը սոսկամ։

ԱՐՏԱՇԻՐ․֊ Ո'չ այնչափ՝ որչափ մահվանե։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ․— Ի՞նչ ըսել կուզես։

ԱՐՏԱՇԻՐ․— Դու կրսեիր թե սոխակը վանդակին մեջ կը մեռնի:

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ․— Այո′, կզգամ որ պիտի մեռնիմ չը սիրելու համար:

ԱՐՏԱՇԻՐ,֊ Բայց մինչև ե՞րբ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Հավիտյան... Տեր արքա, եթե կուրծս պատռես սիրտս ձեռք ձգելու համար, պիտի տեսնես որ ափ մը արցունք պիտի կտրի այն ձեոքերուդ մեջ, հոն թափե քո սիրույդ մոխիրները, և ահա ես եմ այն ափ մը կավ, ուր մարած Է կայծն ու գեղեցկությունը. կըրն՞ս և վերաստեղծել զայն։