Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Այս էջը հաստատված է

է որ այս անիրավ զրպարտությանց կը հանդգնի շուրթերը բանալ։


ՍԱՀԱԿ.- Քու արարքդ զքեզ կը դատեն և կը դատապարտեն, տեր արքա:

ԱՐՏԱՇԻՐ.- Եվ ի՞նչ ըրած ունիմ ես։

ՍԱՀԱԿ.- Ո՞ւր է թագուհին։

ԱՐՏԱՇԻՐ.- Մեռավ։

ՍԱՀԱԿ.- Ո՛չ, սպանվեցավ... այնպես չէ.... Հանգուցելույն վրա հսկող քահանայն դիակը Փառներսեհի ապարահը կը փախցնե և թույն տվող պալատականը իր ակամա ոճիրն անոր կը խոստովանի:

ԱՐՏԱՇԻՐ.- Ի՞նչ ըսել կուզես։

ՍԱՀԱԿ.- Փառներսեհի վրեժխնդրությունը կասեցուր, երդվի՛ր այսուհետև հարգել թագդ և հայրենիքդ։

ԱքՐՏԱՇԻՐ.- Ա՜հ, չեմ կրնար խոնարհիլ և գահին բարձրեն նախարարի մը ոտքն իյնալ։

ՍԱՀԱԿ.- Եթե ոչ՝ պիտի տապալի գահդ և Հայաստանը։

ԱՐՏԱՇԻՐ.- Դեռ ի՞նչ կուզես ինձնե։

ՍԱՀԱԿ.- Հորդ սկզբունքը և նախնի Հայաստանը։

ԱՐՏԱՇՒՐ.- Ուրեմն այս պալատ չէ, այլ բանտ, այս փառքերը իմ շղթաներս են, ես թագավոր չեմ, այլ Հայուն ստրուկը... Առեք ուրեմն այս անիծյալ թագը և ազատ թողեք զիս։

ՍԱՀԱԿ.- Տեր արքա, ազատ ես Հայաստանը վերականգնելու... Դեռ թագավոր եղիր և Հայուն ողջ տուր Հայաստանը... Մի՛ թողուր, որ ճաղատ ճակտիս վրա իյնա հոգեսպառ Հայաստանր, մի՛ թողուր որ գերեզմանիս խավարին մեջ թավալին ու մարին մեր հայրենյաց փառաց և