Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/287

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Ե

Գիշեր.— Գերեզմանատուն մը.— Տեսարանին առջև փառավոր շիրիմ մը.— Քովը սոսիի ծառ մը. — Տեսարանը բացված ատեն Բաբել խորը շիրմի մը վրա ընկողմացած Է. — Երաժշտություն:

Տեսիլ Ա

ԲԱԲԵԼ (առանձին)

Լսեցեք ինձ, աղջամուղջք և աստեղք բնության, հոս աղջիկս կը նիրհե, այս քարին տակ, որ հավիտենականության անողոք ձեռքն է... Որչա՜փ երջանիկ էի, մինչ երբեմն արյունոտ ճակատս պատերազմի դաշտին վրա մահվան դեմ կը խնդար... Ծերությունը ցավերու և հոսահատության հասակ մ՚է... Ո՜հ, աղջիկս մեռավ, հայրենիքս կը մեռնի, և դեռ ես կը շնչեմ... Եվ դու ինչո՞ւ կը դեղնիս, Հայաստան, երբ Բաբելի մազերը ճերմկցան և ցավոց սեմին վրա դողդոջեց... Ո՞ւր բանամ աչերս... Շահանդուխտ, կնճռոտ ճակտիս հովիկը, արթնցի՛ր, դու ինձ չես լսեր, և ես ալ քեզ չեմ լսեր, որ երկնքեն զիս կը կանչես... Դեռ կեցի՜ր, վրեժ պիտի առնեմ... Վրե՜ժ, վրեժ