Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Այս էջը սրբագրված է


ԱՌԱՋԻՆ ԹՎԱԿԱՆ

ԱՐԱՐՎԱԾ Ա


Տեսարանն է դաշտակ մը. — Աջ կողմը բլուր մը. — Խորը
ավերակ մը.— Արևը հորիզոնեն նոր վեր կը բարձրանա:


Տեսիլ Ա



ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆ (ձիով), ԹԱԹՈԻԼ (ետևեն, որուն կը հետևի բանակ մը, տեսարանին աջ կողմեն կը մտնեն հետևյալ պատերազմական երգը երգելով):


Ե Ր Գ





ժամ է արդ փառաց,
Որդիք քաջազանց
Արյամբ քաղեցեք
Դափնիս վարդագեղ:
Վառյալ ի զեն հուր,
Ի սուր և յերկաթ,
Ըզվրեժ դյուցազանց,
Լուծեք օ՜ն հառաջ:





ԳԱԳԻԿ.— (Հիվանդ և վիրավոր) Ահա արևը կը ծագի, քաջ
ընկերակիցք, դիտեցեք չորս կողմերնիդ և տեսեք թե մեր