Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/311

Այս էջը հաստատված է

սև հոգին սադայելին նվիրեցի, իսկ հայրենյաց մատնչի մը ոգին, որ նույնիսկ սադայելին անընդունելի է, որո՞ւն կրնանք հանձնել... Քաջ ընկերք, խորշինք այս ոճիրեն. քիչ ատենեն Տուղրիլի դեմ պիտի պատերազմինք, Հայաստանի սեմին վրա պիտի կռվինք ամեհաբար, եթե կան ձեր մեջ անանկներ, որոնց ծանր գա այս դիրքին մեջ պատերազմիլ, թող ձգեն սուրերնին. ես առանց զիրենք մեղադրելու կընդունիմ իրենց հրաժարականը։

ԹԱԹՈՒԼ.— Արքա քաջ, Հայուն սրտին մեջ պարսկական ատելութենեն ուրիշ բան մի՛ փնտռեր, միթե կա՞ Հայ մը, որ Պարսկին հարվածը զգացած չըլլա, եթե իր հորը կամ եղբորը վերքը չորցած կամ անհետացած է, Հայաստանի ստացած վերքերը դեռ թաց են, կը մխան մեզ կը դիտեն վրեժխնդիր և արյունռուշտ աչքերու պես... (զորաց) դիմացե՛ք եթե կրնաք, հայրենասեր սրտե՛ր, այն ահեղ վերքերը տեսնելով։
ԶՈՐԱԿԱՆՔ.— Վրեժխնդրությո՜ւն։
ԳԱԳԻԿ.— Կատե՞ք ուրեմն Պարսիկը։
ԶՈՐԱԿԱՆՔ.— Միշտ։
ԳԱԳԻԿ.— Կերդնո՞ւք Հայաստանի վերքերուն վրա, որ երբեք չը պիտի ընկրկիք,
ԶՈՐԱԿԱՆՔ.— Կերդնունք։
ԳԱԳԻԿ.— Լսե Հայաստան ձեր ուխտը։
ԹԱԹՈԻԼ.— Ի՞նչ ձայն է այս (ամենքը մտիկ կընեն, հեռուեն աղոթքի դողդոջ ձայն մը կը լսվի):
ԳԱԳԻԿ.— Ո՞ւսկից կուգա այս ձայնը։
ՔԱԹՈԻԼ․— (ձախ կողմը ցուցնելով) Սա կողմեն։
ԳԱԳԻԿ.— Այն կողմը ավերակներ են (նայելով):