Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Այս էջը հաստատված է

վրա նստած տեսա արյունռուշտ Պարսիկը… Մեռնի՜լ… թողուլ Հայտատանը, մեռնիլ շղթայակապ այն մարդերեն, որ կատեմ և կուզեմ անխնա ջախջախել… Ա՜հ, սո՛ւր իմ (կատաղաբար զինքը պատող զորաց կը նայի). Կատեմ զձեզ, տվեք սուրս և առանձին կռվիմ ձեզի հետ, ա՜հ, դուք վատ եք, կը վախնաք...

ՏՈԻՂՐԻԼ.— Վերջապե՜ս։


ԹԱԹՈԻԼ.— Տո՛ւր հրամանդ։

ՏՈԻՂՐԻԼ.— Տարեք և զարկեք զինքը հոն ուր ամիրային որդին սպաննվեցավ (զորքը կը տանին զայն):

ԹԱԹՈԻԼ.— Մնաս բարյա՜վ, Զարմուհի... Հայաստա՜ն (կը մնկնի):

ՏՈԻՂՐԻԼ.— (Որտելմեզի) Զորապե՛տ, իր աջ թևը կտրելով Ասուրան ամիրային զրկե մխիթարելու համար զինքը, որ որդին վատ բազկե մը մեռած չէ (փորագույրը կիջնե):

<(ՎԵՐՋ Ա ԱՐԱՐՎԱԾԻՆ)>