Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ Բ

Արշալույս.— Պարետա տանը պարտեզը.— Քարե աթոռակներ.— Աջ կողմը Պարետա տունը։


Տեսիլ Ա
ՊԱՐԵՏ և ԳՈԻՐԳԵՆ(տեսարանը մտնելով)

ՊԱՐԵՏ.— Ի՞նչ է խնդիրքդ, խոսե, ծերունի՛դ Գուրգեն, գիտես որ երբեք քու խնդիրքներդ մերժած չեմ...

ԳՈԻՐԳԵՆ.— Գիտե՞ս ո՜րչափ քաղցր զավակ մը...
ՊԱՐԵՏ.— Անտարակույս, զավակ մը հոր մը կյանքն է...
ԳՈԻՐԳԵՆ.— Եվ զավկի մը արցո՞ւնքը...
ՊԱՐԵՏ.— Կարծես թե հոր մը մահվան փոսը կը փորե, ինչպես որ ինձ ալ պատահեցավ... Որդիս այն գիշերվընե ի վեր, որում դու ճամբուն վրա վիրավորյալ տեսնելով հոս բերիր, այն գիշերվընե ի վեր միշտ կարտասվե իր սիրուհվույն` Շուշանին համար, զոր որբ ճանչելով մանկութենե ի վեր իմ տունս կը պահեի։ Շիտակը ըսելով, ես ալ կուլամ այն անմեղ աղջկանը կորստյանը վրա, զոր զավկի պես կը սիրեի, և քանի մը շաբաթե ետքը զինքը

3-Պետրոս Դուրյան