Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

առնելե հուսահատած չը մեկնիր, և մինչև ցե՞րբ այսպիսի սրտատանջ վիճակի մը մեջ պիտի տատանինք:

Տ. ՎԱՀՐԱՄ.- Ինչո՞ւ սրտատանջ ըլլա մեր վիճակը, երբ մեր հույսը ցամքեցնող բաբան մը կար, այն ալ մոխիր դարձավ քաջի մը կրակովը։
ԲԱԳԱՐԱՏ.- Եվ միթե դեռ նորանոր կատաղի և հանդուգն
փորձերու չի՞ պիտի ձեռնարկեն։
Տ. ՎԱՀՐԱՄ.- Թող այդպես ըլլա, մենք ինչվան հիմա ինչ որ ըրինք, ասկեց ետքն ալ նույնը կընենք դարձյալ, արիություն և միություն. դարձյալ կը կրկնեմ, եթե մեր քաղաքին մեջ մատնիչ մը չը խոկար, կրնայինք խորտակել
այսպես Ալփասլանի երկաթե կամքը։
ԲԱԳԱՐԱՏ.- Այս անգամ Պարսիկին Է կարգը. նա կընե մատնությունը։
Տ. ՎԱՀՐԱՄ.- Աղկան իշխանը։
ԲԱԳԱՐԱՏ.- Կը զարմանամ այդ իշխանին մեր վրա ցցուցած համակրական ցույցերուն և անձնվիրությանց վրա). ես այնպես կը կարծեմ, թե գաղտնիք մը կա ծածկված իր գործոցը տակ... կամ գուցե բան մը կակընկալե մեզնե։
Տ. ՎԱՀՐԱՄ.- Ի՞նչ ակնկալություն կրնա ունենալ, եթե ճըշմարիտ Պարսիկ մ’է, քանի որ Պարսկի մը երջանկությունը իր խողխողած Հայոց թվույն քանակութենեն կախում ունի, ես այնպես կը կարծեմ, թե այս իշխանը
պարզապես կը գթա մեր դառն կացությանը վրա, նա գուցե Պարսկաստանի անապատներուն մեջ գոհար մ’է
ԲԱԳԱՐԱՏ.- Գրեթե նա եղավ Անիի ազատարարը։
Տ. ՎԱՀՐԱՄ.- Ճշմարիտ է։