Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/355

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Դ

Տեսարանն է Բագարատ իշխանի ապարանը, սգապատ սրահ մը:

Տեսիլ Ա

ԲԱԳԱՐԱՏ և ԶԱՐՄՈՒՀԻ

(Վարագույրը բացված ատեն նստած են մտազբաղ, հեռուեն կոչնակահարություններ և աղոթքներ կը լսվին):

ԱՂՈԹՔ

Ո՜վ Տեր, լսե մեր աղոթից տխուր ձայն,
Որ հուսահատ աստ քեզ մնամք ապաստան,
Ձեռք տուր մեզի, և թող կանգնի մեր ճակատ,
Եկեղեցիք, սաղմոսք ըլլան թող ազատ:

Տուր, Տեր կանգնել մեզ դրոշակ փառավոր,
Ցավերակունս մեր Հայրենյաց սգավոր,
Ցայնժամ կենոք ճառնե ի վեր Հայաստան,
Ցայնժամ ծաղկին օրոց պսակ քաջության:

ԲԱԳԱՐԱՏ.- Ա՜հ, ինչ սոսկալի է հարված էր այս։


ԶԱՐՄՈՒՀԻ.- Ի՞նչ պիտի ընենք, հա՛յր իմ։