Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/388

Այս էջը հաստատված է

ի՞նչ ըրիր այն հագուստները, որ առնվազն 500 <ու>

ր<ու>շ կարժեին։

ԹՈՎՄԱ.— Ծախեցի։

ՍԱԼՈՄՈՆ. —Եվ ստակնե՞րը...

ԹՈՎՄԱ.— Հաց առի ընտանյացս։

ՍԱԼՈՄՈՆ.— Առանց պա՞րտքդ մտածելու, անիրա՛վ... և ո՞վ գիտե, ի՞նչպես տեր եղեր էիր այն հագուստին. և ինչպես որ գուշակել կուտաս, անշուշտ հանդերձավաճառը քնացած ատենը գնեցիր։

ԹՈՎՄԱ.— Պարո՛ն...

ՍԱԼՈՄՈն.— Վերջապես մեր գործին նայինք... ե՞րբ պիտի տաս դրամը... պատասխան տուր։

ԹՈՎՄԱ.— Չը գիտեմ։

ՍԱԼՈՄՈն.— Չը գիտե՞ս... միթե կատա՞կ կընես ինձ հետ...

ԹՈՎՄԱ.— Թող զիս կըսեմ։

ՍԱԼՈՄՈն.— Թողում զքեզ, բայց ստակ պետք Է ինձի... (զըննելով) Այս աթոռները` խարխուլ... սա գրասեղանը` որդնեկեր ու փտած... (չորս կողմը զննելով) Բայց նար ու մեծագին կարասի մ`ալ չունիս, որ թերհաշիվի տեղ տաս... պարոն, ստակ պետք Է ինծի... ստա՜կ... (բալթոն զննելով) հը՜, գոնե սա տուր իբրև թերհաջիվ, որ գոնե առ առավելն ֆրանք մը կարժե... այո՛, այո՛, այդ տուր։

ԹՈՎՄԱ.— (սպառնալից) Պարո՛ն, եթե չես ուզեր որ ձեռքես
կրակ թափի գլխուդ, թող զիս...

ՍԱԼՈՄՈն.— (վախնալով) Սպառնալի՜ք... կրա՜կ... Ա՜հ վերջապես մարդասպան ըլլալդ ալ կը հայտնես... Ա՛նօրեն մարդ, ստակներս կը կլլես և կը հալեցնես, հիմա ալ կըսպառնաս ինձ մարդասպանի մը կերպարանքով։