Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

կը թափառիմ, որպեսզի դու իմ հուսահատությունս չը

տեսնես... կը հեծեմ միայնակ գերեզմաննոցներուն խորքերը, ինչվան որ արտասուքս և հառաչանքս դադրին... և սև հողեր ծածկեն իմ գլուխս։
ՊԱՐԵՏ.— Ո՛հ, չէ՛, որդյակ իմ, իմ գիրկս եղի՛ր, իմ գիրկս հեծե՛, ես ալ քեզի հետ պիտի հեծեմ... Դու արտասվոքդ թրջե այս ալևոր ճակատը և ես ալ իմ արտասվախառն համբույրներովս ծածկեմ քու քաղցր դեմքըդ... Ո՜հ, մի՛
զատվիր իմ գրկես, ա՜հ, երբե՛ք, երբե՛ք, զավակս...
ՎԱՐԴ.— Չէ՛, չէ՛, հա՛յր իմ... Դադրե՛... Ես միշտ քու քովդ պիտի ըլլամ...
ՊԱՐԵՏ.— Օրհնյա՜լ ըլլաս, իմ սիրուն զավակս... Բայց խոստացիր, որ ես քու քովդ չեղած ժամանակդ ալ չի պիտի լաս։
ՎԱՐԴ.— Կը խոստանամ, հա՛յր իմ, ապահով եղիր...
ՊԱՐԵՏ.— Շատ աղեկ, որդյա՛կ իմ, այդպես քու հայրդ ալ երջանիկ կընես (տանը դռնեն ներս կը մտնե). խե՜ղճ Գուրգեն...


Տեսիլ Դ
ՎԱՐԴ (առանձին)

Խե՜ղճ հայրիկ... Որչա՜փ վշտացուցի զինքը... Շուշա՛ն, տես քու սիրույդ համար հորս ցամքած աչքերեն արցունք հոսեցուցի... Ո՜հ, գիտեմ որ դու հորմես քաղցր ես ինձի, երբ հուշիկ մնջիկ գիրկս կը ննջես... երբ «կը սիրեմ զքեզ» խոսքը միշտ ականջիս կը կրկնես...