Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/395

Այս էջը հաստատված է

ՄԱԿԱՐ.— Մտածե… 50 փայլուն ոսկի։


ԹՈՎՄԱ.— Բայց ո՞վ է ձեր տերը, պարոն, կրնա՞մ գիտնալ։

ՄԱԿԱՐ.— Չես ճանչեր… Ռուսիացի վաճառական մ՚է։

ԹՈՎՄԱ.— (շփոթած) Ռուսիացի՜…

ՄԱԿԱՐ.— Ի՞նչ կա… ճանչե՞ ս…

ԹՈՎՄԱ.— Անունն ի՞նչ է արդյոք։

ՄԱԿԱՐ.— Նահապետոֆ։

ԹՈՎՄԱ.— (մտազբաղ) Նահապետո՞ֆ… ո՛չ, չեմ ճանչեր (մեկուսի), այս անունով ոչ ծանոթ ունիմ և ոչ ալ պարտատեր։

ՄԱԿԱՐ.— Ուրեմն մեր սակարկությանը նայինք… մի՛ վախնար, այս անցքը գաղտնիք պիտի ըլլա քու և աղջկանդ, իմ և տիրոջս մեջ… աղջիկդ դարձյալ աղջիկ է…50 ոսկի ալ քացեն շահ, նաև չը մոռնամ ըսելու որ տերսճ ի սեր աղջկանդ` այս գումարը գրեթե նպաստ կուտա և ոչ հատուցում… 50 ծիծաղկոտ ոսկի… կընդունիս…

ԹՈՎՄԱ.— (միշտ մտազբաղ) Կընդունիմ։

ՄԱԿԱՐ.— Մաքսատունեն վաճառք փախուցածի չափ եղար, պարո՛ն Թովմա… հուսամ թե աղջիկդ ալ բնավ տրտընջալու առիթ չի պիտի ունենա… ե՞րբ պատրաստ ես։

ԹՈՎՄԱ.— Երբ որ ձեր տերը գալու հաճի։

ՄԱԿԱՐ.— Ուրեմն գիշեր բարի։

Տեսիլ Զ

ԹՈՎՄԱ.— (առանձին կերթա, աթոռի մը վրա կը նստի մտազբաղ` ձեռքբ ճակտին դրած) Ա՛լ մուրացկան չեմ, ալ չի պիտի ամաչեմ, ալ մութին, անձրևին ու ձյունին տակ, առանց երկինքի աստղերուն նայիլ համարձակելու` ալ