Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/396

Այս էջը հաստատված է

գլուխս չի պիտի կախեմ կուրծքիս վրա որ երեսս չը տեսնեն. ալ դողդոջ թևերս երկնցուցած ատեն անցորդ մանկտիք ափիս մեջ նենգյալ դրամ չի պիտի նետեն զիս խաբեն ու ծազրեն. ալ վեր պիտի բռնեմ ճակատս, ուր խորշոմն ու խոկմունրր ծանրացան… Ալս իրիկուն անձրևին ամենքը շտապով կերթային և չէին տեսնել գիշերվան մութին մեջ անկյուն մը կծկող թշվան մարդը որ տեղատարափին, թոնին տակ անշարժ ու գրեթե ան զգա ստվերի պես` պաղ ցարի մը վրա նստած` անցորդներուն բարեմաղթութլուններ կը մրմնջեր, մարգ մը, որ անծանոթ անցորդներու ոտնաձալնը կը հաշվե, կարծես իր հուլսը մարդոց ոտքին տակ կը փնառե… չը տեսան ալն մարդը որ խեղճ ընտանիքի մը հաց տանելու համար հոն կը տցներ… մեկը չը տեսավ խավարին մեջ ալն սև ամպը որ կը շնչեր… որուն ներսն ալ կանձրևեր… չը տեսան ու անցան… ոտնաձայները դա գրեց ան… անձրևեն թրջած մարղիկը իրենց տունը դարձան և ճարճատուն վառարանի մը բոլորտիրը կը չորնային ու կը տաքնային… անգին մութին մեջի մարգը նոր ոտքի կելներ, բայց ծանր, վասնզի իր ոաքերը թրջած, թմրած և ընդարմացած էին… առաջին անգամ գլուխը վեր` երկինք վերցուր… լացավ տղու պես այն անձրևոտ գիշերվան հետ… ծանր ծանր տուն դարձավ առանց հացի… այն անձը ես եմ… այն անձը վաճառական Մուրատոֆն է, որ մուրացկան Թովմա անունով առանց հացի և անոթի տուն կը դառնա այժմ, ա՜հ, աղջկան և դահիճը կըլլամ, ալ մուրացկան չեմ ըլլար… ի՞նչ պիտի ընե խեղճը այսպես գեղեցիկ և թշվառ մնալով. մեկը կին չառներ զինքը,