Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/397

Այս էջը հաստատված է

վասնզի հայրը մուրացկան է… վերջապես իր ճակատադիրը հոն կանգ կառնե, ինչ որ ես վճռեցի քիչ մը առաջ այո՛, թող անպատիվ ըլլա, բայց ոչ անոթի… վասնզի անոթի մարդը, աղքատ մարդն արդեն անպատիվ է… ի՜նչ աշխարհ, ի՜նչ մարգկություն, որ ցնցոտիով ծածկված սրտին ազնվությունը կը մարեն… այո՛, անպատիվ կըլլամ, բայց ոչ անոթի։

Տեսիլ է

ԹՈՎՄԱ, ՎԱՐԴՈԻՀԻ, ԵԴՈԻԱՐԴ (ձեռքը գիրք մը կը թղթատե և կը կարդա)

ՎԱՐԴՈԻՀԻ.— (հորը կը մոտենա, որ աթոռի մը վրա ինկած Է մտազբաղ) Եկեր ես, հայր իմ… այդ որչա՜փ թրջեր ես։


ԹՈՎՄԱ.— Այո բավական… քիչ մը առաջ տեղացող անձրևին տակ կեցողն ի՞նչ պիտի ըլլա։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Բայց ի՞նչ հարկ կար անձրևին տակ կենալու։

ԹՈՎՄԱ.— Որովհետև մեկուն կսպասեի։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ո՞ր անսիրտն այդպես անձրևին տակ սպասցընել տվավ քեզ։

ԹՈՎՄԱ.— Իմ ըսածս մարդ չէ, հոգի չունի, այլ հոգի կուտա, անունն է հաց… վաղվան բաժին ինկած հացերնիս չը կրցի բերել։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Հոգ մի ըներ, հայր իմ, անշուշտ կուտա։

ԹՈՎՄԱ.— (ընդմիջելով) Ո՞վ։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Աստվա՜ծ։

ԹՈՎՄԱ.— (ակռաները կրնաելով) Աստվա՜ծ… (հանդարտությամբ) Այո՛, Աստված…