Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

բայց խաբուսիկ երևակայություններին և երազներեն, հրաժարե այդ թովիչ փառքեն, ջախջախե այդ մուրացկանության նպաատող քնարը։


ԵԴՈՒԱՐԴ.— Բայց օր մը անշուշտ անոր հարգը կը ճանչցվի։

ԹՈՎՄԱ.— Այո՛, գուցե անունդ ոսկեզօծ պիտի հիշատակվի խեղճ և անշուք մեռնելե վերջը, հորանջող քահանաներ` գերեզմաննոցին ճամբուն վրա գտնված փոսի մը մեջ քեզ նետելե ետքը, երեսկախ ու դժգոհ մեռելաթաղներ քանի մը թի ցուրտ հող վրադ թափելե և տարիներ գերեզմանիդ հողակույտը հարթ ու անհաշտ ընելե վերջը։ Մա՞րդն Է ապրողը թե փտած ոսկորը, սի՞րտն Է զգացողը թե գերեզմանը... կը հասկնա՞ս... գնա, գործավոր եղիր` արհեստավոր, սպասավոր եղիր, բայց երբեք մի՛ փափագիլ Հայ մատենագիր ըլլալու։ Ահա իմաց կուտամ քեզ. վաղվընե գնա ստակ վաստըկելու գործ գտիր, և եթե իրիկունը ձեռքդ հաց մը և մոմ մը չը տեսնեմ, տունս չի պիտի ընդունիմ քեզ։

ԵԴՈՒԱՐԴ.— Բայց Վարդուհի մինակ կը մնա հոս։

ԹՈՎՄԱ.— Ես հոս եմ։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ա՜հ, հա՛յր իմ, նա ոչ զոք կը ճանչե հոս և ոչ ալ արհեստի մը տեղյակ Է. ի՞նչպես կրնա գործ գտնել և ստակ շահիլ։

ԹՈՎՄԱ.— Թող հարուստին մեկուն աղերսագիր մը տա և անոր քով ծառայության մտնե։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Այսպիսի ուսումնական և հանճարեղ պատանի մը ծառա կամ սպասավոր ըլլա՜:

ԹՈՎՄԱ.— Եթե չուզեր վերջը մուրացկան մ`ըլլալ։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Բայց, հա՛յր իմ, ես կար կարել կսկիմ և