Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Այս էջը հաստատված է

Եդուարդի տեղ ստակ կը շահիմ, ասով կրնանք ապրիլ։


ԹՈՎՄԱ.— Խեղճ աղջիկ, կը կարծես որ ատով կրնա՞նք ազատիլ... քիչ մ’առաջ մեր տան տերը` Սալոմոն օձիքս բռնեց և ըսավ որ եթե քանի մ’օրեն չը վճարեմ 4 ամսվան վարձքը, կարասիներս փողոցը պիտի նետե և ոստիկանության պիտի մատնե զիս. մտածեցեք որ եթե ոստիկանության հանձնվիմ...

ԵԴՈՒԱՐԴ.- (սարսափած) Աստվա՜ծ իմ։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Հա՜յր իմ,

ԹՈՎՄԱ.- Հիմա որ ամեն բան հայտնեցի ձեզի, ի՛նչ որ կուզեք ըրեք (մտահույզ աթոռի մը վրա կիյնա):

ՎԱՐԴՈՒՀԻ.— Եդուա՜րդ։

ԵԴՈԻԱՐԴ.- Վարդուհի՜ (կը գրկվին) (Վարագույրը կիջնե):