Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Այս էջը հաստատված է

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Թշվառակա՞ն, կարծես թե թատրոնին ձեղունին մեջ ահագին և խռֆած մուկերու երամ մը հեղեղի պես կերթևեկեր։


Ա. ԴԵՐԱՍԱՆ.— (խնդալով) Հապա հանդիսատեսներու աղմո՞ւկը։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Այո՛, փոթորիկը բռնեց անոր տեղը... ամայի նստարանները և օթյակներն ըսել կուզես... եթե դերասաններու թափթփուքներ, թատրոնի սպասավորներ, ազատ մուտք ունեցող քանի մը պարոններ ասդիս անդին կծկած չըլլային սատրինջի քարերու պես, թատերասրահը մարդու շուք անգամ չի պիտի տեսնվեր... մոռցա ըսելու որ վերնատունը քանի մը սուլող պարոններ կը գտնվեին։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Հապա անցյալ շաբաթ գիշերվան ներկայացո՞ւմը, քանի որ երկինքը պայծառ Էր և խաղն ալ փառավոր ազգային ողբերգություն մը։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Գուցե թատերազգի ցրվիչը շտապի գալով ազդերուն տպյալ երեսը փակցուցած է։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Բայց Ազդ մ’ալ Մ. լրագրին ղրկվեցավ)։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ա՜հ, գրաշարապետը շարված թատերազդը անուշադրությամբ տեղավորած միջոցին, վասնզի իրեն ձրի մուտք չը կար՝ մսած մատներեն սահելով գետինը ինկեր և ցրվեր է... գրաշարապետը փույթ չէ ըրեր զանոնք նորեն ժողվելու, և անոր տեղ պատրաստ ազդ մը տեղավորեր է։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Կատակը մեկդի, ես այնպես կը կարծեմ թե հասարակությունը ձանձրացած է դերասանին կոկորդը պատռող և թատերատեսներու գլուխը ուռեցնող ազգային