Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Այս էջը հաստատված է

օգտակար եղածը թատրոնին ալ ըսել է, վասնզի զիրար կը սնուցանեն։


Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Կեցցես, Ժա՛ն, լրագրի մը խմբագրի պես դատողություն ունիս։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Բայց վերջապես ըսածներս իրավացի չե՞ն։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Օ՜հ, իմ նպաստիս, անձրևոտ, ձյունոտ և ցուրտ գիշերվան վրա կերդնում որ բոլոր ըսածներդ իրավացի են։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.- Պետք է որ մենք հասարակութենե քաղված այս դիտողությունները մեր տնօրենին հաղորդենք, որպեսզի ժողովուրդին ճաշակին համեմատ վարվելով ոչ իրեն վնաս ըլլա և ոչ ալ մեզ... Ես ազգային խաղի մը ներկայացման գիշերը դեր չունենալով գետնասրահը կը գտնվեի. վարագույրը գոցված ատեն առջևի նստարանին վրա գտնվող ուսումնական և հարգի երևույթ ունեցող երկու պարոններու խոսակցութենեն քաղեցի այս դիտողությանս աղբյուրը և ետքը մտածեցի որ շատ իրավունք ունեին, իրենց քննադատությունը հեղինակին գրչին և հանճարին վրա չէր, այլ ցավ կը հայտնեին թե թատերագիրք ընդհանրապես անօգուտ նյութերու վրա կը հոգնեին և թե դերասանական արվեստն ասանկով չէր զարգանար։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Այդ մարզիկը շատ լավ դիտողություն ըրեր են։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Վասնզի այն խաղերուն մեջ ունակություն կամ արհեստ ալ չը մտներ որ դերասանը կարենա փայլեցնել իր հանճարը։