Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է


Տեսիլ Բ



ՆՈՒՑՆՔ և ՉԻՉԻԼ (խիստ վերջը` սպասավոր մը)

ՉԻՉԻԼ. — Բարի լույս ձեզ, Ժա՛ն, Ժա՛ք։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Բարի լույս, Ռուսո։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— (խնդալով) Հա՛, հա՛, հա՛, շատ խեղկատակ ես, Ժաք։

ՉԻՉԻԼ.— Ինչո՞ւ խնդացի՛ր ժա՛ն, ի՞նչ ըսել Է Ռուսո։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ժան Ժաք Ռուսո՝ գաղիացի փիլիսոփայի մ՚անուն Է. մեր Ժաքը անոր փիլիսոփայությունը շատ կարդացած ըլլալուն և իր բերանն ալ միշտ Ժան Ժաք Ռուսո` հեղեղելուն համար` երբ դու մեր անունը տալով` Ժան, Ժաք ըսիր, ինքն ալ՝ բերանը վարժված ըլլալով՝ պակասը լեցնելու համար, Ռուսո կոչեց քեզ, բայց միտքը ուրիշ բան էր. Ռուսո շիկահեր ըսել է) և այս անունը քեզ տալով կատակախառն նախատինքով մը տգեղություն մը քեզ հատկացնել էր միտքը, թեպետև մազերդ մետաքսի պես փայլուն և սև են, օրիորդ Չիչիլ։

ՉԻՉԻԼ.— (գլուխը երերցնելով) Խեղկատակ պարոնս։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Բայց դուն ալ զինքը Մոլիեր կոչե իր գեղեցիկ կատակաբանությանը
համար, որ շատ կը վայլե։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ա՜հ, փառք մ՚է ինձ այդ, որովհետև Մոլիեր Գաղիացվոց առաջին կատակերգակ բանաստեղծն է։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Եթե բառարանը նայիս, Մոլիեր ցեխի ալ նշանակություն ունի):

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Վա՞յ… այդ չէի գիտեր:

ՉԻՉԻԼ.— (խնդալով) Շնորհակալ եմ քու ազնիվ կատակաբանութենեդ, պարոն Մոլիեր։