Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/408

Այս էջը հաստատված է

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Եվ միթե ես իրեն դեմ բողոքած ունի՞մ… կատակ մ՚էր ըրածս։


Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ահա լավ վառարան մը:

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Փափուկ ձեռքերդ կապուտցեր են ցրտեն. տաքցո՛ւր, օրիորդ Չիչիլ։

ՉԻՉԻԼ.— Իրավունք ունիս... շատ մսեր եմ։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Մեր քնասեր ընկերները դեռ ցուրտ անկողիններ ու մեջ կը խռկան։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Աղքատ և որբ ըլլալն այսպես է ահա, օրիորդ Չիչիլ:

ՉԻՉԻԼ.— (տխրելով և ճառաչելով) Կաղաչեմ, պարոն Ժան, անցելույն վարագույրը մի բանար։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Եթե այնպես է, ներե ուրեմն, բարեսիրտ Չիչիլ:


Տեսիլ Գ




ՆՈԻՅՆՔ և ՎԱՀԱԳՆՅԱՆ



ՎԱՀԱԳՆՅԱՆ.— (անութը տետր մը` մանելով) Բարի լույս ձեզ… այսօր շատ ցուրտ կընե (վառարանեն կը տաքնա):

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— (ժամացույցը նայելով) ժամը ճիշտ յոթն է։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Եվ դեռ մեկը չի կա թատերաբեմին վրա։

ՉԻՉԻԼ.— Այսօր փորձ չունենք։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Քանի մը դերասաններ ստիպողական գործերու համար հրաման առին, ուստի այսօր չի պիտի կրնանք փորձ ընել։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ուրեմն հոս մարմար կտրելու տեղ մեր