Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/409

Այս էջը հաստատված է

սենյակը քաշվինք, որ բավական կոկիկ է և այս վառարանով կրնանք տաքնալ։


Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Այո՛, աղեկ ըսիր... (Վահագնյանի) դուք ալ կուգա՞ք։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Ո՛չ, ես սա խաղը պիտի կարդամ։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Նո՞ր հեղինակություն մ՚է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.- Այո՛:

ԴԵՐԱՍԱՆ.- Ազգայի՞ն։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.- Այո՛:

ՉԻՉԻԼ.- Ողբերգությո՞ւն:

ՎԱՀԱԳՆՅԱՆ.- Անշուշտ։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ե՞րբ պիտի ներկայացվի:

Վահագնյան.- Գուցե երկու շաբաթեն:

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Երթանք:

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Այո՛ (երթալու կըլլան):

ՉԻՉԻԼ.- Վառարանը։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ա՜, քիչ մնաց որ կը մոռնայի (վառարանը կառնե, երեքը կը մեկնին):


Տեսիլ Դ




ՎԱՀԱԳՆՅԱՆ և ԵԴՈԻԱՐԴ


 

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— (Եդուարդի` որ գուլիսի մեջ կերևի) Ո՞վ կուզես, պարո՛ն։

ԵԴՈԻԱՐԴ.— Ներեցեք, պարոն, արդյոք կրնա՞մ տեսնել պարոն տնօրենը։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Ի՞նչ պիտի ընես։

ԵԴՈԻԱՐԴ.— Առանձին խոսիլ կուզեի իրեն հետ։