Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

ՎԱՀԱԳՆՅԱն.- Այդ սանդուղեն վեր ել և առաջին սենյակը նայե... բայց կեցիր, ինքն ալ ահա կուգա։


ԵԴՈԻԱՐԴ.— Շնորհակալ եմ, պարոն։


Տեսիլ Ե



ՊՈՂՑԱՆՑ, ԵԴՈԻԱՐԴ, ՎԱՀԱԳՆՅԱՆ (որ աթոռի մը վրա նստած` ձեռքի տետրը կարդալու կզբաղի):

ԵԴՈԻԱՐԴ.— Պարոն տնօրեն, պաաիվ ունիմ ձեզ ներկայանալու։

ՊՈՂՑԱՆՑ.— Կրնաս խոսիլ։

ԵԴՈԻԱՐԴ.— Արդյոք կարելի՞ Է որ զիս ձեր խմբին մեջ ընդունելու բարությունը շնորհեք ինձ։

ՊՈՂՑԱՆՑ— Դերասա՞ն ըլլալ կուզես։

ԵԴՈԻԱՐԴ.— Այո՛, պարոն։

ՊՈՂՑԱՆՑ.— Անշուշտ դերասանի մը հարկավոր եղած ընդունակությունն ու միջոցը ունիս։

ԵԴՈԻԱՐԴ.— Ըստ բավականին, պարո՛ն։

ՊՈՂՑԱՆՑ.— Կրնա՞ս խոսք տալ։

ԵԴՈԻԱՐԴ.— Եթե կը հաճիք, փորձեցեք, պարոն։

ՊՈՂՑԱՆՑ.— Շատ լավ:

ԵԴՈԻԱՐԴ.— Ընդունելու համար պայման մ՚ունի՞ք առաջարկելիք...

ՊՈՂՑԱՆՑ.— Սա կա որ նորեկ դերասանի մը 40 ֆրանքեն) ավելի ամսական չեմ կրնար վճարել։

ԵԴՈԻԱՐԴ.— Շատ մեծ բարերարություն մ՞Է ըրածնիդ, պարո՛ն։

ՊՈՂՅԱՆՑ.— Ուրեմն կընդունի՞ս այս պայմանը։