Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/413

Այս էջը հաստատված է

չունիմ, վասնզի քու մուրացած հացդ կերա... բայց անոթի կը մնայի եթե Վարդուհի քովս ըլլար, իր շունչը ինձի կյանք կուտար..., եթե հոս եկած չըլլայի, այս գիշեր՝ առանց ստակի և անոթի փողոցին սալահատակին վրա պիտի պառկեի, եթե ստվերս տեսնեին գինով և եթե դեմքս տեսնեին՝ սրիկա մը պիտի կարծեին և բանտ պիտի տանեին զիս... աղքատությո՜ւն, ո՞վ կը ղրկե զքեզ, ես չեմ կարծեր որ երկնից հեղինակությունն ես, այլ դժոխոց մեկ կատակը... ա՜հ, սոսկալի է աղքատ ըլլալ և սիրել, երբ սիրուհիդ՝ զոր քու շունչովդ կուզես պատսպարել, մերկ է և անոթի... բայց ես հի՜նգ ֆրանք ունիմ, Վարդուհիիս քիչ մը հաց և բոտին մը կառնեմ և վաղը երկու երեք ժամ թև թևի կը շրջագայինք մեր տնակին ձորը... ամսագլխուն թոշակովս ալ մեր տնակին քառասուն ֆրանք պարտքը կուտամ... երջանիկ կըլլանք... բա՜ց դուռը, հայր, հի՜նգ ֆրանք ունիմ... հի՜նգ ֆրանք... (կը մեկնի. պատկերը կը փոխվի)

ՊԱՏԿԵՐ Ա

Թովմայի տնակը. պատուճանը արևուն մարը մտնելեն կը ցոլա:

Տեսիլ Ա

ԹՈՎՄԱ և ՎԱՐԴՈՒՀԻ

ԹՈՎՄԱ.— Ահա արևը մարը կը մտնե... կուզերս որ վաղը անոթութենե ընկճյալ և կթոտ՝ իզուր իր ճառագայթներուն