Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/416

Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.-Վարդուհի, եթհ այսպես պիտի մեղագրեիր զիս, ինչո՞ւ քիչ մ՛առաջ թող չը տվիր որ...


ՎԱՐԴՈՒՀԻ.— Ոչ, հա՛յր իմ, ներումն կը խնդրեմ, հանդարտե։

ԹՈՎՄԱ.- Աղղջի՛կս,չես գիտեր թե անոթությունը ո՛րչափ սոս կալի է...

ՎԱՐԴՈՒՀԻ.— Գիտեմ, հա՛յր իմ... (հառաչելով) Եգուա՜րդ...

ԹՈՎՄԱ.— Այդ անունը մի տար։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ինչո՞ւ, հա՛յր իմ։

ԹՈՎՄԱ.-Վասնզի քաջությունդ կը նվաղի։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ընդհակառակն, հա՛յր իմ, հիմա կզգամ որ զինքը պիտի ազատեմ փողոցներու մեջ անպաշտպան, հիվանդ և անոթի մեոնելե... արդյոք խեղճ Ռաֆայելս ի՞նչ կընե այս վայրկենիս։

ԹՈՎՄԱ.— Կաղալեմ, Վարդուհի՝, փարատե այդ մտածմունքը, վասնզի դու լալով սիրտս թունդ կը հանես... դիտեմ, անիրավություն ըրի Եդուարդը ճամբելով, բայց ի՞նչ կրնայի ընել, երբ ոստիկանության պիտի մատնվեի. թե իր և թե քու վիճակդ գեշ պիտի ըլլար մտածեցի որ օր հառաջ գործ մը դտնելով կրնար զքեզ և զինքը խնամել, բայց հիմա որ հարուստ պիտի ըլլանք...

ՎԱՐԴՈՒՀԻ.— (ընդմիջելով)Կը հասկնամ, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.- Վարդուհի, շատ պիտի ատե՞ս զիս։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ընդհակառակը գոհ պիտի ըլլամ... վասնզի դու և Եդուարդ անոթութենե և ադքատութենե պիտի ազատիք...
ԹՈՎՄԱ.— Մանավանգ մուրալե...