Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/417

Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈԻՀԻ.— Տես, հա՛յր իմ, ալ գոհ եմ և կը ժպտիմ...

(կը ջանա ժպտիլ):

ԹՈՎՄԱ.— Վարդուհի՜... աղջի՜կս։

ՎԱՐԴՈԻՀԻ.— (կարմրելով, աչքերը խոնարհելով և գրեթե թոթովելով) Հա՛յր իմ, արդյոք այն մարդը երիտասա՞րդ է։

ԹՈՎՄԱ.— Ինչո՞ւ կը հարցնես։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Ա՜հ չըլլա որ անհաճո դեմք մ՛ունենա, կը վախնամ, կը սոսկամ որ քաջությունս կը պակսի... գիտես որ վախկոտ եմ։

ԹՈՎՄԱ.— (հուսահատությամբ...) Ա՜հ, սոսկալի բան է այս։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Մի՝ բարկանար, հա՛յր իմ, սիրտս ամուր կը բռնեմ... ալ ամեն բանի պատրաստ եմ... եթե ճիվաղ մ՚ալ ըլլա, պիտի գրկեմ, որպեսզի դուք երջանիկ ըլլաք... գո՞հ ես, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Վարդուհի, ալ բավական է... ինձ մի հարցներ...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Կուզե՞ս որ սենյակս քաշվիմ։

ԹՈՎՄԱ.— Դու գիտես։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Դու հոս պիտի ըլլաս, այնպես չէ՞։

ԹՈՎՄԱ.- Այո՝։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Կաղաչեմ, եթե Եդուարդ առանց հացի գա այս իրիկուն, մի վռնտեր։

ԹՈՎՄԱ.— Անտարակույս (մեկուսի) թայց եթե Նահապտոֆ հո՞ս ըլլա...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Սենյակս կերթամ, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ*— Բայց միթե՞...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Դեռ ըսելիք մ՝ունի՞ս, հա՛յր իմ։