Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/419

Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— Իմացուցեք իրեն, որ կրնա ներս մտնել... (Նահապետոֆ ներս կը մտնե. մեկուսի) Չեմ ճանչեր այս մարդը։


ՆԱՀԱՊԵՏՈՖ.-Ո՞ւր է ինքը։

ԹՈՎՄԱ.— Հոս, իր սենյակն է, պարո՛ն։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Կրնա՞մ տեսնել։

ԹՈՎՄԱ.— Անտարակույս, պարո՛ն... (Նահապետոֆ կակնարկե Մակարի):

ՄԱԿԱՐ.— (քսակը տալով) 50 ոսկի է, պարո՛ն Թովմա... ԹՈՎՄԱ.— Շնորհակալ եմ։

ՄԱԿԱՐ.— Տե՝ր իմ... (Նահապետոֆ երթալու հրամայական նշան կընե Մակարի, որ խոնարհելով կը մեկնի. Նահասյետոֆ սենյակը կը մտնե):
{Կենտրոն

ԹՈՎՄԱ և ԵԴՈԻԱՐԴ

ԵԴՈՒԱՐԴ.— (ներս մտնելով) Հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Դո՞ւն հոս...

ԵԴՈԻԱՐԴ.— Ներե, հա՛յր իմ, եթե համարձակեցա ներս մտնելու, վասնզի 5 ֆրանք վաստկեցա... ահա քեզի կը հանձնեմ...

ԹՈՎՄԱ.— Շա՛տ ուշ հասար... վասնզի ես արդեն շաա ունիմ (քսակն ափին մեշ թոթվելով) ոսկի են ասոնք, ոսկի՜...

ԵԴՈԻԱՐԴ.— Ուրեմն հարուստ ենք... և ալ չի պիտի վռնտես զիս... Վարդուհիին քով պիտի կենամ ալ... բայց ո՞ւր է Վարդուհի։