Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/420

Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.- Չես կրնար տեսնել զինքը։


ԵԴՈՒԱՐԴ.— Ինչո՞ւ, Հա՛յր իմ, միթե իր սենյակր չէ՞ (կուզե երթալ):

ԹՈՎՄԱ.- (առաջն առնելով) Հոս չէ՞։

ԵԴՈՒԱՐԴ.— Մի բարկանար, հա՛յր իմ... կսպասեմ որ գա... բայց միթե իրավունք չունի՞մ զինքը փնտռելու, ես՝ որ ամբողջ օր մը զինքը չը տեսած անցուցի և...

ԹՈՎՄԱ.— Դարձյալ պետք չէ որ տեսնես զինքը։

ԵԴՈՒԱՐԴ.- Ի՞նչ կըսես, հա՛յր իմ...չեմ հասկնար...բայց...

ԹՈՎՄԱ.— Եվ կը հրամայեմ որ հիմա դուրս ելնես։

ԵԳՈՒԱՐԴ.-Զիս կը վռնտե՞ս դարձյալ։

ԹՈՎՄԱ.— Այնպես պետք է... (բարկացած՝ հրամայական նշան կընե. Եդուարդ սարսափած կը մեկնի): (Վարագույրը կիջնե):