Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈԻՀԻ.— Բայց ի՞նչ պատահեցավ, հա՛յր իմ...


ԹՈՎՄԱ.— Եթե ներես, կը խոսիմ։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ո՛չ միայն ներել, այլ, եթե դժոխոց բոցերուն մեջ ալ ըլլաս, քեզ կը փարիմ անբաժան, հա՛յր իմ... (անոր փարելով ոտք կը հանե):

ԹՈՎՄԱ.— Աղջի՜կս... հրեշտա՜կս...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ի՞նչ ունիս, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Որչա՜փ դեղներ ես, Վարդուհի՛... որչափ լացեր ես...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Բայց, Հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Վարդուհի՛, եթե քու տեղդ ըլլայի, այսպիսի հոր մը չը ներելե զատ՝ դահիճե մ’ավելի սոսկալով կը խորշեի անկե... վասնզի ցած դահիճին զարկածն իր արյունը չէ...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Հա՜յր իմ...

ԹՈՎՄԱ.— Մի՛ կոչեր զիս հայր... կը մեղանչես, անմեղ աղջիկ... փախի՛ր, սոսկա՛ ինձնե, անիծե՛ զիս... ես քու հայրդ չեմ, մի՛ մոտենար... Միթե չե՞ն ատեր, չե՞ն զարներ, չե՞ն ջախջախեր հայր մը, որ իր աղջկան14 պատիվը15 կը ծախե նենգյալ դրամներով...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ի՞նչ կըսէս, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Ճշմարիտը... խաբեցին զիս...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Խե՜ղճ հայրս...

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ, զի՜ս կը մեղքնաս։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Վասնզի դու ինձնե ավելի թշվառ ես... ես քանի մը գաղտնի արցունք թափելով անցուցի այն ճգնաժամը... իսկ դու...

ԹՈՎՄԱ.— Աստվա՜ծ...