Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

կը գարշի քեզնե... Մեկ ոտքդ քանի մը անմեղներու դիականց վրա կեցած է և մյուս ոտքդ դժոխոց բերանը կը նայի, և դեռ՝ առանց սարսափելու երկնից շանթերեն, ըրած ոճիրներուդ վրա կյանք կը շնչես, անզգա՛ 18...

ՎԱՐԴ.— Քու խոսքերդ սոսկումն կազդեն ինձ, մա՜յր իմ... ի՞նչ ըսել կուզես, չեմ հասկնար...
ՄԱՐԻԱՄ.— Ըսել կուզեմ, որ ես ալ քիչ ատենեն այն անօրենին ոտիցը պատվանդան եղող դիակներեն մեկն պիտի ըլլամ... Անօրեն մ՚է նա, նա է որ քու մայրդ գրկեդ հափշտակեց, նա է որ քու սիրուհիդ գրկեդ հափշտակեց...
ՎԱՐԴ.— Ա՜հ,19 Շուշանս հափշտակե՜ց... (ձախեն վազելով):
ՄԱՐԻԱՄ․— Կեցի՛ր, կեցի՛ր... Ո՜ հ, գնաց (ինքզինքին գալով) արդյոք ստուգիվ որդի՞ս էր որ տեսա, եթե ոչ՝ գերեզմանեն փախած անհանգիստ ստվեր մը, որ սիրուհին կը փնտռե։

Տեսիլ է
ՊԱՐԵՏ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ.— Վա՜րդ, չըլլա՜ որ սպաննե զինքը, ի՞նչ ըրի ես․․․

ՊԱՐԵՏ.— Զավա՜կս սպաննե... Ի՜նչ կըսես, կին դու...
ՄԱՐԻԱՄ.— Զավակս մարդասպանի մը գիրկը կը վազե, ազատենք։
ՊԱՐԵՏ.— Ի՞նչ պատահեցավ տե՛ր Աստված, բայց ո՞վ ես դու...
ՄԱՐԻԱՄ.— (արտասվալից) Յուր20 մայրը...
ՊԱՐԵՏ.— (զարմացմամբ) Մարիա՜մ...
ՄԱՐԻԱՄ21․— Որ ամուսնույն ծնկացը կը փարի (վարագույրը կիջնե):

(ՎԵՐՋ Բ ԱՐԱՐՎԱԾԻՆ)22