Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Դ

Եդուարդի հագնվելու սենյակը. — Աջ կողմը դռնակ մը:

Տեսիլ Ա

ԵԴՈԻԱՐԴ և ՎԱՐԴՈՒՀԻ

ԵԴՈՒԱՐԴ,— Այսպես ուրեմն, Վարդուհի։


ՎԱՐԴՈՒՀԻ.— Ի՞նչ ընեի, Եդուա՛րդ. Հայրս անոթութենե չը մեռնելու համար ինքզինքը պիտի զարներ, եթե ամոթահար ճակատս իրեն առջև չը խոնարհեի և չըսեի. «Հա՛յր իմ, ալ քուկդ եմ». մանավանդ որ ասով կը կարծեի թե քեզ ալ փողոցներու մեջ անպաշտպան ու անոթի մնալե
կազատեի, վասնզի չէի գիտեր որ պաշտպանություն գտած էիր… տես, Եդուարդ, առանց առաջուց ներում խնդրելու քեզնե՛ ահա ամեն բան պատմեցի քեզի…

ԵԴՈՒԱՐԴ.— Անկարելի է որ չը ներեմ քեզի և չը սիրեմ, վշտահար հրեշտա՜կ…

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ա՜հ, հիմա ես ալ որչա՜փ կը սիրեմ զքեզ, Եդուարդ… այլ ամոթահա՜ր…

ԵԴՈՒԱՐԴ.— Մի ըսեր այդ խոսքը, Վարդուհի՛