Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴՈՒՀԻ.- Երկու պարտք ունեի. նախ` հայրս բանտեն ազատել... ԵԴՈՒԱՐԴ.— Այսօր բանտեն պիտի ելնե և հոս գա, վասնզի իր պարտքը վճարեցինք մեր վաստակովը։ ՎԱՐԴՈՒՀԻ.— Երկրորդ` վերջին անգամ քեզ տեսնել և հետո... ԵԴՈՒԱՐԴ.- Հետո՞։ ՎԱՐԴՈՒՀԻ.— Ես գիտեմ ընելիքս։ ԵԴՈՒԱՐԴ.— Ի՜նչ պիտի ընես։ ՎԱՐԴՈՒՀԻ.— Դու թատերախաղ մը գրեցիր, որ մեր պատ֊ մությունն է և այս գիշեր պիտի ներկայացնենք։ ԵԴՈՒԱՐԴ.— Այո՛, բայց անի մինչև վերջը մեր ճշգրիտ պատմությունը չէ. անոր վերջը վիպասանական է. մեր պատմությունը մինչև մեր թատրոն մտնելը և դերասան Ըլլալը կը հանգի, իսկ վերջին արարվածը բոլորովին մտացածին է։ ՎԱՐԴՈՒՀԻ. — Լավ ուրեմն, ես ալ կուզեմ թատերախաղը ճիշտ այնպես վերջացնել... ԵԴՈՒԱՐԴ.— Ի՜նչ, թույն խմե՜լ: ՎԱՐԴՈՒՀԻ.— Թույնն ալ պատրաստած եմ... պարզ բաղա- գրություն մը, զոր վիպասանության մը մեջ սորվեցա։ ԵԴՈՒԱՐԴ.-Ի՞նչ կըսես, Վարդուհի'։ ՎԱՐԴՈՒՀԻ.— Ապրիլ... ա՜հ, Եդուա՛րդ, չե՜մ կրնար... քանի որ թատերախաղին վերջին խոսքերն արտասանեմ... թույնի տեղ ջո՜ւր խմեմ և մահ կեղծեմ... ո՛չ... ո՛չ... չե՚մ կրնար... ԵԴՈՒԱՐԴ.— Բայց անկարելի է այդ, Վարդուհի... ՎԱՐԴՈՒՀԻ.— Եթե զիս կը սիրես, Եդուա՜րդ, օգնե ինծի այս գերագույն ճգնաժամին։