Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/439

Այս էջը սրբագրված է

ԵԴՈԻԱՐԴ.— Անգո՛ւթ, չե՞ս մտածեր զիս։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Դու անպատիվ չես և...
ԵԴՈԻԱՐԴ.— (ընդմիջելով) Վարդուհի՜...
ՎԱՐԴՈԻՀԻ.— Ա՜հ, որչա՛փ թշվառ եմ... թող որ երջանիկ
ըլլամ...
ԵԴՈԻԱՐԴ.— Անգո՛ւթ, չես սիրեր զիս ուրեմն...
ՎԱՐԴՈՒՀԻ.— Մի՛ վիրավորեր զիս, Եդուա՚րդ, գոնե դու
միայն այս աշխարհիս մեջ զիս սիրած և չը վիրավորած
եղիր։
ԵԴՈԻԱՐԴ.— Մտածե թե ի՞նչ անողորմ հարված մը կուտաս
ինձ... դու մեռնի՜ս... Վարդուհի, դո՛ւ, իմ պահապան
հրեշտակս...
ՎԱՐԴՈԻՀԻ.— Բայց ի՞նչ ընեմ, Եդուա'րդ, կզգամ որ քիչ ժա-
մանակեն մայր պիտի ըլլամ...4 նախատալից մայր մը...
ի՛նչ ընեմ...
ԵԴՈԻԱՐԴ.— Ա'հ, սոսկալի է այդ։
ՎԱՐԴՈԻՀԻ.— Այսչափ ատեն շատ վիշտ կրեցի և համբերե-
ցի, բայց չեմ կրնար մայրական ցավոց հանդուրժել...
ա՜հ, տկար եմ, կին եմ... մանավանդ որ կը վախնամ...
կը վախնամ ամոթահարութենե... կը սիրեմ զքեզ... Ե-
դուարդ, նման այն փուշին, որ վարդին կուշտը կը սիրե...
ԵԴՈԻԱՐԴ.— Դու ինձ համար էակ չես, Վարդուհի՛, այլ ճա-
ռագայթ մը սրտիս խավարին մեջ... զեփյուռ մը`ցա-
վագին ճակտիս, թել մը' իմ քնարիս... Մուրատոֆի ա-
պարանին մեջ մանուկ էինք և կը խաղայինք ճոխությանց
մեջ... հյուղի մը մեջ զիրար սիրեցինք, անոթության մեջ
զիրար սիրեցինք, պլպլուն կանթեղի մը լուսովը խոսե֊
ցանք, ցուրտ քամին փչած ատեն իրարու շնչովը տաք-