Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/444

Այս էջը հաստատված է

հեղափոխությունն հարգարող հրաբուխներ են անհնար է, որ մարդ Շեքսբիրի, Շիլլերի, Հյուկոյի և Տյումայի թատերգությունքը կարդացած ժամանակը չսքանչանա. կը պաշտեմ ես այդ հանճարները, ժողովրդոց այն շանթեռանդն ու կարմիր զավակները։

Ա. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Ցավալի է որ մենք զրկված ենք այսպիսի հոյակապ հեղինակներե։

Բ. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Երբ քաջալերությունը պակսի, ամեն բան կը պակսի. եթե արարչագործության սքանչելիքը զԱսաված չը քաջալերեին իրենք վսեմ արդյամբը, թերևս Ասաված չէր կարողանար իր հսկայական գործն հառաջ տանել։ Քաջալերությո՜ւն, մի՛շտ քաջալերություն վսեմ գործերոս (Թատերատեսք վարագույրը բանալ տալու համար խուռն ծափահարաթյան մը կսկսին) Տե՛ս, ահա մեր տված քաջալերությունը` չոր ծափահարություն մը (դարձյալ ծափահարություն):

Ա. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Այդ ծափահարությունն ալ կրնա դիտողություն վերցնել, վասնզի շատ անգամ կը տեսնեմ որ անտեղի ծափահարություններ ալ կըլլան, որոնք կրնան իրենց ծայրահեղությամբն ամեն բան շփոթել և երբեմն ալ իրենց անտեղի թերությանբը` բռնկած դերասան մը քար կտրեցնել (ծափահարությունք):

Բ. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Կարծեմ թե վարագույրը պիտի բացվի, վասնզի հուշարարը իր տեղը մտավ: