Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/452

Այս էջը հաստատված է

կռանին ձայները մոտեցան... այն քարայրն ներս նայեցա, բավական մութ Էր, բայց քիչ մը ետքը լուսի աղոտ հետք մը նշմարեցի... հետաքրքրությունս ավելցավ, քարե բնական սանդուղ մը կար, ուսկից քիչ մը վար իջնել և բան մը հասկնալ ուզեցի առանց տեսնվելու, բայց ոտքս սահելով` հանկարծ ինքզինքս բավական ընդարձակ գետնափորի մը հատակը գտա...


ՄԱԿԱՐ.— Ի՜նչ աներկյուղություն...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Կռանին ձայները դադրած էին, ապշած չորս դիս և երկու մարդոց կը նայեի` որոնք շվարած փոփոխակի իրարու երես նայելով զիս կը դիտեին. կերևի որ հագած գործավորի շապիկս իրենց վստահությունը գրավեց և չը կասկածեցան ինձնե այն չափ, որչափ որ պիտի կասկածեին դրամանենգներ. մեկը քայլ մը հառաջ գալով հարցուր ինձ տաճկերեն լեզուն թոթովելով» «Ո՞վ ես դու, ես ալ պատասխանեցի որ ինձնե թող չը կասկածին, վասնզի հասկցա թե ինչ տեսակ տեղ մը կը գտնվեի և պատմությունս և հոն իյնալս իրենք համառոտիվ անցա... անոնք իմ վրաս գութ ցուցուցին
իրենց ընկեր ըլլալով իրենց հետ աշխատիլ առաջարկեցին ինձ, ես ալ ընդունեցի ստիպմամբ...

ՄԱԿԱՐ.— Վասնզի վախնալով որ իրենց գաղտնիքը կը տարաձայնես, անշուշտ հոնկե ողջ դուրս չէին հաներ քեզ...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Տարի մը այն ամայի տեղը բնակելով գիշերներն աշխատելով բավական ստակ դիզեցինք և հարուստ եղանք, զանազան քաղաքներու մեջ մեզի ընկեր գտնվող դրամախույզներու շնորհիվ վերջապես մեր մեջ որոշեցինք որ ալ այն սոսկալի գետնափորեն ելնելով