ուրիշ մը կը սիրեր, Վա՜րդը... Միշտ «Վարդ» կը թռներ իր բերնեն։
ՎԱՐԴ.—+ Ո՜հ, Շուշա՜ն, ես գիտեի, որ դու յամենայն սրտե կը սիրես զիս...
ԳԵՂԱՄ.—+ Ի՞նչ... Զքեզ կը սիրե՞ միշտ... Ուրեմն Վա՞րդն էս դու... Բայց ո՞ւր Է ինքը... Ա՜հ, շնորհք ըրե, գոնե վերջին անգամ մը տեսնեմ յուր դեմքը, թեպետ նա զիս չը սիրեր... Ո՜հ, վերջին անգամ գեթ... Կը տեսնես որ ալ պիտի մեռնիմ...
ՎԱՐԴ.—+ Եվ դու ալ իմ արցունքներս կը տեսնե՞ս։
ԳԵՂԱՄ.—+ Ա՜հ...Մեռա՞վ։
ՎԱՐԴ.—+ Ո՛չ, հափշտակեցին։
ԳԵՂԱՄ.—+ Հափշտակեցի՞ն։
ՎԱՐԴ.— Հիմա ես ալ տեսնել կուզեմ յուր դեմքը, գոնե վայրկյան մը. այլ չի կա՜։
ԳԵՂԱՄ.—+ Ուրեմն առանց զինքն անգամ մ'ալ տեսնելու պիտի մեռնի՞մ։
ՎԱՐԴ.—+ Եվ պիտի անիծե՞ս իմ Շուշանս, որ քու սերդ մերժեց...
ԳԵՂԱՄ.—+ Ո՞հ, ո՛չ, զինքն օրհնելով պիտի մեռնիմ... վասընզի դեռ կը սիրեմ զինքը... Պիտի անիծեմ այն օրը` յորում զինքը տեսա հովտի մը մեջ, որ առվակի մը եզերքը հանգչած կը դիտեր թէ ի՞նքն ավէլի անբիծ է եթե առվակը...
ՎԱՐԴ.—+ Ո՜հ, Շուշա՛նս... Եվ միթե առվակեն անբիծ չէ՞ր...
ԳԵՂԱՄ.—+ Այո՛... Վերջին հարված մը կը պակսեր... Պիտի մեռնի՞մ... (բլրին ետևեն կաներևութանա)։