Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/472

Այս էջը հաստատված է

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Աստվա՜ծ իմ, այս ի՜նչ մահաշշուկ խավար մը պատեց դարձյալ, Ազատությո՛ւն... Ազատությո՛ւն...


ՍԻՊԵՐԻԱ.— Լռե՛, հանդուգն, եկուր, Մա՛հ...

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Ա՜հ, Ազատությո՜ւն... (սարսափելով ետ ետ կերթա. մահը կերևա Սիպերիո, հարգանոք կբ խոնարհի.— Սիպերիա խրոխտաբար կաներևութանա):


Տեսիլ Դ



ՆԱԼՊԱՆՏՅԱՆ և ՄԱՀ



ՄԱՀ.— Այս դարերուս բավական սով քաշեցի, շնորհակալ եմ Սիպերիայեն որ զիս միշտ կը խնամե, քանի որ նա զիս կը խնամե, ինքն ալ հավիտյան կը բարձրանա, վերջապես Ասիո մեջ երջանիկ եմ, բայց դարձյալ առաջվան պես հանգիստ չեմ, բավական ժամանակ Ամերիկայի մեջ արյուն խմեցի, բայց բավական ժամանակ ալ համբերեցի: Ամեն ազգե արյուն կը խմեմ, բայց Հայունը չափը անցավ, ժամանակ մը Հայաստանի մեջ կանգնեցի աթոռս և հանգիստ ապրեցա, ահա դարձյալ հայ մը որուն արյունը պիտի խմեմ ես հիմա:

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Մա՛հ, Մա՛հ, կը վախնամ քենե, ինչո՞ւ այդպես ահարկու ես մարդկային աչաց։

ՄԱՀ.— Ո՛չ, ո՛չ, մի՛ վախնար ինձմե, աստվածային հրաման սանդարամետ մեմ
իսկ անմեղին համար՝ հրեշտակ մը, իմ սնունդս է արյուն, բնությունը
այսպես տնօրինած է, տեսքես կը զարհուրիս, բայց իմ շունչս անուշահոտ զեփյուռ մ’է անմեղ օրհասականին