Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

դիքը իր գրկացը մեջ ազատաբար պիտի սփոփե՛, կմախք չեմ, դեռ պիտի ապրի՜մ ես ուրեմն… (դիակը դիտելով) այս անշնչացյալ մարմինը անգամ կը ժպտի սույն ավետիսին վրա, (դիակը գիրկը առնելով) կենդանացի՛ր, դիա՛կդ անշունչ, բա՛ց այս նվաղյալ աչքերը և տես Հայաստանն է որ զքեզ կը գրկե, քու ցանկայի հայրենիքդ. (դիակը կը համբուրե և կամացուկ մը գետին կը դնե, բայց երազ է այս… խաբեպատիր երազ մը… կը խաբվիս, սի՛րտ իմ, կը խաբվիք աչքերս…։


ԺԱՄԱՆԱԿ.— Սթափե՛, Հայաստա՛ն, Ժամանակն է որ քեզի կավետե, այն Ժամանակը որն որ աշխարհի երջանկություն և թշվառություն կը ղրկե, տիեզերք Ժամանակին ճակտին վրա արձանագրյալ են, Ժամանակով այս աշխարհի ստեղծավ և Ժամանակով պիտի վերջանա. հույսը Ժամանակին դուստրն է. բախտը Ժամանակին բարեկամն է, վերցուր աչքըդ, տե՛ս երկնքին երեսը պայծառ աստղ մը կա. ան ալ Հայաստանի բախտն է։

ՀԱՑԱՍՏԱՆ.— (աչքերը ուրախությամբ դեպի երկինք հառելով) Վրե՜Ժ, վրե՜ժ, (Նալպանտյանի դիակը դեռ կը ժըպտի, Սիպերիո լեռները կը տատանին, վարագույրը կիջնա)