Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/485

Այս էջը հաստատված է

թագավորեցուցած է անոր տեղ։ Հռովմեացիք իրենց աջակցությունը կը խոստանան Արիոբարզանի։ Սիղղա զՄանիոս կը հղե առ Տիգրան` Փիննայի արձակումը պահանջնելու, և Ոպպիոս ալ կերթա բանակին պատրաստություններ հոգալու։



Տեսիլ Ե




ՍԻՂՂԱ,հետո ԱՍՈՒԴ



ՍԻՂՂԱ.— Տիգրա՜ն... Միհրդա՜տ...

ԱՍՈՒԴ.— (երևնալով սուրը Սիղղայի առջև կը նետե):

ՍԻՂՂԱ.— Ո՞վ ես դու։

ԱՍՈՒԴ.— (ձևով) Պիտի գիտնաս։


ԱՐԱՐՎԱԾ Դ



Տիրան և Փիննա կը խոսին փախստյան վրա,

ՏԻՐԱՆ.— Պալատին պահնորդապետը կաշառավ ինձ շահեցա... Երեքնիս միատեղ այս գիշեր պիտի փախչինք... Սա ամեն բան պիտի պատրաստե մեր փախստյան համար... Գիշերվան չորրորդ պահուն ատենները սենեկիդ պատուհանին սլաքի մը հարվածը զգալուդ պետք է որ պատրաստ գտնվիս և չվանի մը և իմ օգնությամբ կրնաս պատուհանեն վար իջնիլ» ևն։

Տիգրան և նախարարը կը մեծախոսին:

Հովմեացվոց դեսպանը կուգա:

ՄԱՆԻՈՍ.— Հռովմեացվոց լիազոր հրամանատար Սիղղայի առ արքայդ Հայոց խնդալ (!!!) Փիննայի արձակումը կը պահանջե։