Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/486

Այս էջը հաստատված է

Կը մերժվի։ Պատերազմ։


Տիգրան.— Այո՛, պատերա՜զմ... քաջ նախարարք իմ Միհրան և Բակուր. Գացե՛ք այդ խրոխտ Հռովմեացվոց հետ սրով տեսնվելու Միհրդատա հետ միացած։ Հայ անունդ խոր դրոշմեցեք ավերակաց և դիակաց վրա... Քաջդ Բակուր, դու Հռովմա ավերակեն քար մը բեր ինձ, և դո՛ւ. Քաջդ Միհրան, Սիղղայի գլուխը:


ԱՐԱՐՎԱԾ Ե




Տեսիլ Ա



ՏԻԳՐԱՆ.— (մենակ). Որչա՜փ պայծառ Է երկինքը և... այս լուռ գիշերվան մթությանը մեջ արդյոք մտաբերող կա Տիգրանը, որ աշխարհի տիրապետելու վրա կը մտածե... Ահա՛ աստղ մ՚ալ թռավ երկնքեն։ Ահա ազգի մը բախտն ալ կը տապալի... Կը սիրեմ զձեզ, վար իյնող աստղեր...» ևն (կերթա, կը նստե նստարանի մը վրա մտազբաղ)


Տեսիլ Բ



Տիրան և Փիննա փախչելու վրա են. Փիննա Տիրանա օգնությամբ պատուհանեն վար կիջնա։ Տիգրան, որու ականջին ձայներ կուգային, մութի մեջ կը նշմարե զանոնք.

ՏԻԳՐԱՆ.— (բարձր) Կեցե՛ք։

ՏԻՐԱՆ.— (մեկուսի Հա՜յրս...

ՓԻՆՆԱ.— (մեկուսի) Թագավո՜րը...