Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Այս էջը հաստատված է

Տեսիլ Ե

ՄԱՐԻԱՄ (առանձին)

Բայց իմ Գեղամս ո՞վ պիտի դարձնե իմ գիրկս... Թեպետ ինքն ուխտազանցության մր կամ ոճիրի մը հիշատակն է, սակայն կը սիրեմ զինքը. երկու զավակներս ալ կորուսի. մին գտնելով` գուցե մյուսին հիշատակը մոռնայի... Բայց գիրկս երկուքեն ալ զուրկ է խե՜ղճ ամուսինս, ո՜րչափ թշվառ է... արդյոք հիրավի Վա՞րդն էր տեսածը (ձախեն կերթա17):

Տեսիլ Զ

ԳԵՂԱՄ (աչքերովը մեկը փնառելով)

Գացեր է... Պիտի մեռնիմ... ահա մահը ճիրանները բացած` կսպասե որ երթամ գրկեմ զինքը... Այս ծաղկանց տակ թող թաղվին հույսս և սերս... Ի՞նչ եղա ես, ողբաձայն թել մը դարձա... Աներևույթ ձեռք մը գերեզման մը կը ցուցնե ինձ անդադար, զոր սերն իր արյունլվա մագիլներովը ոտքերուս տակ փորեր. հո՜ն պիտի իջնեմ ես, Շուշա՛ն, վասնզի չափազանր սիրերի զքեզ... Գերեզմա՛ն, թող հատակդ խոր ըլլա, որպեսզի գիշերվան լռության մեջ աշխարհիս երեսեն սլացող սիրո խոսքերուն և համբույրներուն մրմունջը չըլլա որ գերեզմանիս թափանցե և իմ վշտահար ստվերս յուր18 խոր քունեն արթնցնելով` աչքերեն արցունքի սառած կաթիլներ հոսեցնե... Ո՜վ սեր, դահի՛ճ երիտասարդաց, դու սրեցիր տապարդ... Մնաք բարյա՜վ, անտառք և հովիտք