Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/513

Այս էջը հաստատված է

Պ. Խ. Փափազյան և պ. Թ. Նալյան, որոց առաջինը Վրույրի դերը և երկրորդ Խոսրովի դերը ներկայացուցին, անոնք ալ իրենց մասերուն մեջ խիստ հաջողակ էին, այսինքն ինչ որ տիեզերաց հրամայող աշխարհակալի մը դեսպանին վայելուչն է. նույնը կրցավ ընել պ. Նալյան. նույնպես նույնիսկ սպարապետի մը պես կը ներկայանար պ. Վրույր, ասոնց քով չենք ուզեր նշմարել ներկայացման այն թերությունները, որոնց հետզհետե բարվոքելու կերաշխավորե վերոհիշյալ հաջողականությունները, և արդեն հառաջադիմական դիրքն ալ այս է»։

Այս ներկայացումը կրկնվել է նաև հաջորդ շաբաթ օրը` հունվարի 17-ին (թատերազդերը տե՛ս «Օրագիր», 1870, թիվ 105 և 106)։ Գրողի մահից հետո ես, 1872-ի փետրվարի 12-ին «Ի հիշատակ Պետրոս Դուրյան ծաղկահասակ քերթողին» բեմադրվել է «Արտաշես Աշխարհակալ»-ը (թատերազդը տե՛ս «Մասիս», 1872, թիվ 1201)։

Ողրերգության նյութն առնված է Մ. Խորենացու «Հայոց պատմություն»-ից և վերաբերում է մ. թ. ա. 189—160 թթ. դեպքերին։

Անձինք թատերախաղին — Գործող անձերից պատմական են Արտաշես Ա-ն, Տիգրան Բ-ն, Կրյուսոսը, Միհրդատը, Վարաժը։

1) Վրույր — Թատերախաղում սպարապետը Վրույրն է, մինչդեռ Խորենացու «Հայոց պատմություն»-ում (և Չամչյանի աշխատությունում) Հայոց սպարապետը Արտավազդն էր, իսկ Վրույրը Արտաշեսի «իմաստուն և բանաստեղծ» որդին էր, որին հայրը «կարգէ... հազարապետ... և հասատաի նա զամենայն գործս տանն արքունի» (Գիրք Բ, ԾԳ):

2) Վահրամ Վահունի, քրմապետ Հայոց — Սա պատմական կերպար չէ, բայց Դուրյանը մտահոգվել է նրա պատմական հիմքով և օգտվել Խորենացու այն վկայությունից, որ հայոց քրմապետները սերում էին Վահունիների ցեղից (գիրք Ա, ԼԱ, Գիրք Բ, Ը և ԺԲ)։

3) Պյութոս, քրմապետ Լյուդացվոց — Այս կերպարի համար ևս հիմք է ծառայել Խորենացու պատմության հետևյալ հատվածը. «Խաբկանք լինէին հպարտացելոցն լիդացուց, Կրիսեայ Պիւթիայ...» (Գիրք Բ, ԺԳ)։

4) ... Հայոց' նետաձգությամբ արևը մթագնեցնող բանակը — Այս պատկերի հիմքում ընկած է Խորենացու աշխատության հետևյալ հատվածը, որտեղ ըստ Եվագարոսի ասված է. «Փոքր Աղեքսանդրի և Դարեհի պատերազմ առ Արտաշիսին բաղդատեալ. քանզի նոցա ոչ փոշույն մաքուր երևէր


33—Պետրոս Դուրյան