որովհետև հայոց վերջին մայրաքաղաքի ավերումն էր խորհրդանշում պետկանաթյան կորուստը:
Ողբերգության հերոսներից պատմական են կամ ունեն իրենց պատմական նախատիպը Գագիկ Արասլանք, Թաթուլը, Տուղրիլը («Ա թվական»), Այփասլանը, Բագրատը, Որտելմեզը, Աղկանց և Լևոնց («Բ թվական»)։
Անձինք Ա թվականին
1) ՈԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ — այսպիսի «անձ» չկա ոչ Ա և ոչ Էլ Բ թվականներում։ Այդ վերացական կերպարը հանդես Է գալիս միայն «Վերջաբան»-ում, բայց կոչված Է «Մուսայն Հայաստանյայց»։
2) ՏՈՒՂՐԻԼ, թագավոր Պարսից — Լաստիվերացու «Պատմություն»-ում այսպիսի անուն չկա, հանդիպում ենք միայն «Սուլտան» ձևին, իսկ Մ. Չամչյանը կոչում է Տուղրիլ` ավելացնելով «Բեկ յազգէ Թուրքաց թացւոց`ի ցեղէ սալչուկեանց»: Պ. Դուրյանը Տուղրիլ անունը վերցրել է Մ. Չամչյանից, բայց համարել է պարսիկ, որովհետև Թուրքիայի պայմաններում չէր կարող հայերի թշնամուն թուրք ներկայացնել:
3) ԹԱԹՈՒԼ, իշխան հայկազն — Չամչյանի աշխատությունում Թաթուլը սպարապետ է (Հ. Բ, էջ 955), իսկ Լաստիվերացու մոտ` «զմի ոմն յազատացն» («Պատմութիւն...», Երևան, 1963, էջ 88): Դուրյանը հետևել է Լաստիվերացուն:
4) ԱԲԱՍ, զորապետ Պարսից — «Ա թվականի» Դ և Է տեսիլների ռեմարկներում Աբասի փոխարեն գրված է Որտեյմեզ (Որաելմեգի)», որը «Բ թվական»-ի կերպարներից է:
Անձինք Բ թվականին
5) ՈՐՏԵԼՄԵԶ, զորապետ Պարսից — Մ. Չամչյանի պատմություներում սելջուկ զորավարի անունն է Աղկան, իսկ Լաստիվերացու աշխատությունում` Որտիլմեզ: Դուրյանը հենվել է երկրորդ աղբյուրի վրա:
6) ԱՂԿԱՆ, իշխան պարսից — Պատմական աղբյուրներում սելջուկներին դավաճանած և հայերին օգնող իշխանը անանուն է: Դուրյանը «Աղկան»-ը վերցրել է Չամչյանի պատմությունից: Չամչյանը օգտվելով XI դարի հույն պատմիչ Գեորգ Կեդրենոս Միայնակյացի աշխատությունից, հավաստում , թե սելջուկներն ունեցել են խորեզմյան մի գունդ, որի հրամանատարն