Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

յուր սիրեցյալ մորը տեսութենեն չի զրկեց... Ուրեմն վերջին անգամ մ'ալ սրտիդ վրա գրկե զիս մա՛յր իմ։

ՄԱՐԻԱՄ.— Ա՜հ, կը թողո՞ւս մայրդ, որդյա՜կ իմ...
ԳԵՂԱՄ.— Աչքերս կը մթագնին... մահվան ստվերը դիմացս կեցած ինձ կսպասե... Մնա՜ս բարյավ, մա՛յր իմ... (կը մեռնի):
ՄԱՐԻԱՄ.— Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, զավակս կը մեռնի... Ա՜հ, մեռավ... դիակնացա՜վ... ա՜հ, ալ կենդանի չէ իմ Գեղամս... Իմ կյանքս ալ նորա գերեզմանին վրա արտասվելով պիտի սահի։

Տեսիլ Ը

ՄԱՐԻԱՄ և ՊԱՐԵՏ

ՊԱՐԵՏ.— (հուսահատ երևելով) Ի զո՜ւր... Ինքը չէր...
ՄԱՐԻԱՄ.— (Պարետը տեսնելով) Ա՜հ...
ՊԱՐԵՏ.— Ո՜վ է այդ... Վարդը չէ՞... (մոտենալով):
ՄԱՐԻԱՄ.— Զավա՜կս է... (վարագույրը կիջնե):

(ՎԵՐՋ Գ ԱՐԱՐՎԱԾԻՆ)