Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է

կուգա, այն սև գիշերը2 յորում դողդոջելով անկողնես ելա, զարհուրած չորս կողմս նայեցա, հետո երկինք վերուցի աչքերս և տեսա որ լուսինը խոժոռադեմ զիս կը դիտեր… Արձանի մը պես պաղած մնացի, հառաջ գացի և վարանեցա, միտքս բերի սիրուհիս և քաջալերվեցա, վասնզի կը հուսայի3 հետը ազատ ապրիլ և ձեռացս մեջեն ոսկվո հեղեղներ թափել… Հորս սենեկին դռան սեմին վրա հասած էի... ներս մտա,.. անկողնույն քով ծունր եկա… խղդուկ հառաչանք մը սլացավ սրտես... պաղ քրտինք մը հոսեց մարմնես... ամեն բան լմնցեր էր... խեղդամահ ըրի հայր մը, որ իմ ամոթալից գործքերուս խոչընդոտն կըլլար... Դեռ իր վերջին նայվածքը աչացս առջևն է։


ՇՈՒՇԱՆ.- (բանդագուշելով) Որչա՜փ կը սիրեմ զքեզ…

ՍՈՒՐՄԱԿ.- Այս անուշ ձայնը առածիս պես կը զվարթանամ… Երբ Շուշանա գիրկն եմ, ամեն բան կը հանդարտի… Քանի մը անգամ բռնադատեցի զինքը, բայց երբ օգնությո՜ւն պոռաց, ետ կեցա դիտավորութենես` վախնալով որ չըլլա թե հորս ուրվականը իր4 գերեզմանեն դուրս ելնե անոր օգնելու համար… Բայց վերջապես… օր մը այսպես քնո մեջ էր… մարած էր… վայրենի փափագս լցավ… այնուհետև ատեց զիս և արտասվեց… Բայց հիմա զիս կը սիրե և վրաս կը գուրգուրա… Որչա՜փ ալ սիրուն է… Կարծես թե հրեշտակ մ՚է, որ սիրո համար երկինքը թողլով` աշխարհք եկած է։

ՇՈՒՇԱՆ.- (նույնպես) Ե՜ս սիրեմ Սուրմակը, այն անօրենը. երբե՛ք… Կատեմ ես զայն, սիրել կը կեղծեմ, որպեսզի