Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/551

Այս էջը հաստատված է

Սմբատաբերդ (Սմբատավան )— Լեռ և ամրոց Բարձր Հայքի Մանանաղի գավառում, գրավվել է սելջուկներից 1048-ին։

Սյունիք— Հայոց «աշխարհ»-ներից, պատմական Հայաստանի հյուսիս-արևելքում, սահմանակից էր Այրարատին, Վասպուրականին, Արցախին, Ուտիքին և Գուգարքին։

Տիգրիս— Գետ, սկսվում է Հայկական Տավրոսից և միանում Եփրատին։

Տղմուտ— Գետ Արտազ գավառում, որ հոսում է Ավարայրի դաշտավայրի միջով։