Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/552

Այս էջը հաստատված է

ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ալփալուն Մուհամեդ իրն Դաուգ (1029-1072)—Սելջուկ սուլթան, որ 1664-ին արշավեց Անդրկավկաս և գրավեց Անին:

Ասուդ—Հրեական ծագումով Բագրատոունի իշխան, որի լեզուն Տիգրան Մեծը կարել էր կուռքերին չերկրպագելու համար:

Արամ—Հայոց նահապետ, Հայկի ցեղից, որի անունով էլ օտարները հայերին անվանել են արմեններ, իսկ Հայաստանը` Արմենիա։

Արիարաթ Թ—Միհրդատ Դ-ի կրտսեր որդին, որին հայրը կարգեց Կապադովկիայի թագավոր (մ. թ. ա. 88—86):

Արիորթարզան Ա Հովմասեր—Կապադովկիայի թագավոր։

Արսուրան—Սելջուկ ամիրա, Տուղրիլի բարեկամը, որի որդուն մահացու վիրավարեց Կասրի Թաթուլ իշխանը:

Արտաշամա—Արտաշես Ա-ի դուստր, Տիգրան Բ-ի քույրը և Միհրդատ Պոնտացու կինը:

Արտաշես աշխարհակալ (Առաջին)—Հայ նշանավոր թագավոր (մ. թ. ա. 189—160) հայկական հողերի վերամիավարողն ու Արտաշիսյան հարստության հիմնադիրը:

Արտաշես (Արտաշես:Գ)—Արշակունյաց վերջին թագավարը (422—428),

Հայ նախարարների պահանջով գահընկեց արվեց պարսից թագավորից:

Արտավազդ Ա—Արտաշես Ա-ի որդին, հայոց թագավոր (մ. թ. ա. 160—115), պատերազմել է Հռոմեացիների դեմ, գրել է ողբերգություններ:

Բագրատ (Բագրատ)—Անիի հայ իշխաններից:

Բակուր (Բագրատ)—Տիգրան Մեծի զորավարներից։