Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/70

Այս էջը հաստատված է

հոն հեծկլտող ստվերի մը... Վաղենակ, ե՞րբ պիտի գաս զիս գրկելու..․ Այլ ի՜նչ հույս ունիմ ես... Կը հասկնամ, մահվան ցուրտ ձեռքն զքեզ հավիտյան բաժնեց ինձնե... բախտը մեր երկուքին մեջ գերեզման մը դրավ... Ի՜նչ թշվառություն, դանդաղ տարիներ արցունք սփռելով անցան և դեռ չեմ տեսեր ես զքեզ, ես որ վայրկյան մը չէի ուզեր հեռանալ քեզնե...(երեսը ձեռաց մեջ կուլա):



Տեսիլ Բ


ՆԱԶԵՆԻԿ և ՎԱՀՐԱՄ

ՎԱՀՐԱՄ.— Նազենիկ, դարձյալ կուլաս, միթե նորե՞ն երազիդ մեջ տեսար զինքը...
ՆԱԶԵՆԻԿ.— Այո՛, և առջինեն ավելի քաղցր էր յուր նայվածքը... Ա՜հ, ինչո՜ւ ես ալ իրեն հետ չը վազեցի պատերազմի դաշտը, ես ալ դյուցազնուհվո մը պես ամուսնույս գրկացը մեջ հայրենյացս կը ձոնեի արյունս և չէի հեծեր այսպես գերեզմանեն խռոված ստվերի մը նման...
ՎԱՀՐԱՄ.— Իսկ Վարդանույշ, այն անմեղ դստրի՞կը։
ՆԱԶԵՆԻԿ.— Արդեն որ կողմ որ դառնաս՝ երկինք արցունք սփռած է հոն․ ուրեմն, ո՜վ մահ, եկո՛ւր քու սառ ձեռքերովդ գոցե այս աչքերը և թող աներևութանա առջևես այս նախանձոտ աշխարհը, ուր սիրո քաղցրությունը դեռ չը ճաշակած, սիրո դառնությունր կը խմեմ։ Վաղենակ, փշալից է եզեր այն պսակը, զոր սերը ժպտելով մեր գլխուն բոլորեց և իր հեշտ ամպերովը զանոնք մեր աչքեն ծածկեց․․․ Երանի՜ թե այն գիշերը, յորում առաջին համբույրներն