Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/71

Այս էջը հաստատված է

զգացին մեր շրթունքը՝ զգային նաև մահվան դալուկը, երկուքնիս գրկախառն իջնեինք այն սև գերեզմանը... Վահրա՛մ, եթե հիմա զավակ չունենայի, հազար

գերեզման ունեցած էի...
ՎԱՀՐԱՄ.— Մի՛ հուսահատիր այդպես, Նազենիկ, անշուշտ կը գթա երկինք անմեղին վրա... Հուսա՛, միանգամայն ինքզինքդ զվարթ ցցո՛ւր, վասնզի կուզե՞ս տեսնել անմեղ
աղջկանդ արցունքը։
ՆԱԶԵՆԻԿ.— Ինչո՞ւ։
ՎԱՀՐԱՄ.— Երբ հիմա անկողնես ելա, հեծկլտալու ձայն մ’առի, քովս դարձա և տեսա, որ Վարդանույշ կուլար... Հարցուցի, թե ինչո՞ւ կուլա, ինքն ալ վերջապես պատասխանեց. «Վասնզի մայրիկս միշտ կուլա»։
ՆԱԶԵՆԻԿ.— Ի՞նչպես չարտասվե զավակ մը, որուն աչացը վրա իր մորը համբուրին հետ մեկտեղ արցունք կաթեց... Ուրեմն, Վահրամ, ե՞րբ պիտի գթա երկինք մեր վրա,
մինչդեռ անմեղ մ՚անգամ կը վշտագնե... Մի՛, մի՛ խոցեր սիրտս պատիր հույսերով, գիտեմ գերեզմանին սև պատվարները բաժնեցին ինձնե ամուսինս, ես որ անչափ կը
պաշտեի այն գողտրփկ սիրտը... անարգ թշնամյաց ոտիցը կոխան եղավ... Հայաստան դյուցազն մը կորսնցուց և Նազենիկ պահապան հրեշտակ մը, որուն հաղթական ճակատը ցուրտ և արյունոտ մարմարյան դափնիներով պսակեց մահն անշուշտ։
ՎԱՀՐԱՄ.— Բայց դու ընդհակառակը հրճվելու ես, Նազենիկ, որ քու ամուսինդ անհուն Հայեր փրկեց իր մահվամբը, որոնց արյունը պիտի ծծեր թշնամվույն անխնա սուրը...
Թող մեռնի ամուսինդ և ապրէ Հայաստան, վասնզի կը