Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Բ

ՄԱՏՆՈԻԹ3ՈւՆ

Արշալույս.—Դաշտակ մը. — Խորը Սեբաստիո պարիսպները կերևին.—Զինվորներ ասդին անդին քնացած են.—Զենքեր, դրոշակներ ցիրուցան տարածված:

Տեսիլ Ա

ՎԱՉԵ և ԶՈՐԱԿԱՆՔ (քնացած)

Մի՛ ծագիր, արշալույս, թող գիշերն իր թուխ թևերովը երկնից երեսը սքողե... Թող գիշերն իր խավար ծոցին մեջ ծածկե մատնությունս... մատնություն մը, որ իմ սրտիս երջանկություն պիտի բխե... Ա՜հ, ինչո՞ւ կույր զկուրայն գլորիմ գերեզմանը, մինչդեռ կենացս գարունը ժպտելով վարդե պսակներ կը բոլորե ճակտիս, ինչո՞ւ զանոնք մահվան ցուրտ ոտիցը տակ նետեմ... Ի՜նչ հիմարություն, հայրենասիրություն ըսված անիմաստ բառի մը զոհել աշխարհիս փառքն ու հաճույքը և բանդագուշանաց ծնունդ հանդերձյալ երջանկություն մը վայելելու հուսով չարաչար սատակել... Հիմար չեմ ես, դեռ խելքս գլուխս է...